Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են
«Սիստեմատիկ կերպով ՀՀԿ-ի կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են»:
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Առաջին նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) եւ կներառի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ողջույնի խոսքը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալ, որովհետև շատ վստահելի մարդ է»։
«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի:
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է աշնանային նստաշրջանի առաձջին քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախպորդ օրը քննարկված հարցերը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Brexit-ի շրջանակներում երկրորդ ընթեցմամբ ընդունել են Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման մասին օրենքը, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին:
«Ահաբեկչական սպառնալիքը, որը հանգեցրեց 2001 թվականի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանման, պահպանվում Է,- ընդգծել Է վարչակազմի ղեկավարն ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ծանուցման մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:- Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրության գործողությունը շարունակվի նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը: Այսպես, 2017թ. հուլիսին Թուրքիայից ստացվել է ապաստանի 620 դիմում, հունիսին՝ 433, մայիսին՝ 498: Հուլիսին բավարարվել է այդ դիմումների 22 տոկոսը այն դեպքում, երբ մայիսին դրական պատասխան էր տրվել դիմողների միայն 8.7 տոկոսին:
Ասում են, թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն օպտիմալացնելով, ակտիվներն արտասահման տեղափոխելով, հրաժարվել են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց:
«Հին ընկերների» ու վարչապետի ջրերը ի սկզբանե մի առվով չհոսեցին, սակայն, մեր տեղեկություններով, վերջին շրջանում դաշնակցականներն արդեն օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ընդ որում, պատահականություն է, թե ոչ, վերջինս այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:
Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ժողովրդի ընդվզման մասին էլ նա ասել է. «ժողովուրդը ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»:
ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել:
Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։
Քաղաքական աշուն մուտք ենք գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, եւ հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաեւ՝ պետության առաջին դեմքը:
Լեհաստանը ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Գազանի հետքը» (2017 թ.) ֆիլմը հանրապետությունից «Օսկար» մրցանակի թեկնածու է առաջադրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ » անվանակարգում:
«Հետապրիլյան շրջանում ռազմատեխնիկական բալանսում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Բացի ՌԴ-ի հետ համագործակցությունից՝ հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, նոր հնարավորություններ»
Կուբայում տասը մարդ է զոհվել անցած շաբաթվա վերջին երկրում մոլեգնած «Իրմա» փոթորկի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին) մեկ րոպե լռությամբ հարգել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
Շվեյցարիայում երկու գնացքներ են բախվել Ուրի կանտոնի Անդերմատ բնակավայրի շրջանում:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չգիտի` Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ ոչ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
«Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ և նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, և խումբ չէ, որովհետև չեն կիսում ռեսուրսները: Իսկ ԱՄՆ-ի անորոշությունը մտահոգիչ միտում է, դա ազդում է Արցախի հարցի վրա՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է իր կյանքի ու ազատության համար սպառնալիքի գոյության մասին։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրամիություն-Հայաստան նոր պայմանագրի ստորագման համար բացարձակ որևէ խոչընդոտ չի տեսնում:
Չինաստանի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում երկարատեւ տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհվել է ութ մարդ, յոթ հոգի անհայտ կորել է եւ ավելի քան 6,7 հազարը տարհանվել են անվտանգ վայրեր: