Բաժիններ՝

Դոնալդ և Մելանյա Թրամփները սգո արարողություն են անցկացրել ի հիշատակ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին) մեկ րոպե լռությամբ հարգել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան հարավային լճակի մոտ։

Բացի նրանցից, ամերիկյան պետության ղեկավարի նստավայրի առջեւ հավաքվել էին նաեւ Սպիտակ տան վարչակազմի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ներառյալ պետության ղեկավարի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները եւ նրա կինը՝ Իվանկա Թրամփը, նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մաքմասթերը:

Բացառիորեն մի քանի րոպե տեւած արարողության մասնակիցներից ոչ մեկը ճառ չի արտասանել, պետության առաջին զույգը միայն խոնարհել է գլուխները, երբ երեք անգամ ղողանջել է զանգը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ապաբեկիչներ զավթեցին չորս քաղաքացիական հանրանավեր: Դրանցից երկուսը նրանք ուղղեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշտարակների՝ Նյու Յորքի ամենաբարձր, 110-հարկանի կառույցի վրա: Եվս մեկ ինքնաթիռ ուղղվեց Վաշինգտոնի արվարձան՝ Պենտագոնի շենքի վրա, չորրորդ զավթված ինքնաթիռը նույնպես շարժվում էր մայրաքաղաքի կողմը, բայց կործանվեց Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս