Աբրահամյանները հրաժարվել են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն օպտիմալացնելով, ակտիվներն արտասահման տեղափոխելով, հրաժարվել են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց:

Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է՝ մի բան է ձիու լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»:

Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը, արտաշատցիք տեսնում են՝ «ջրում չխեղդվող» «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930