«Եվրամիություն-Հայաստան նոր պայմանագրի փաստաթուղթը հասանելի կլինի պատեհ պահի». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրամիություն-Հայաստան նոր պայմանագրի ստորագման համար բացարձակ որևէ խոչընդոտ չի տեսնում: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աշոտյանը, մոտ ապագայում Եվրոպական խորհրդարանի շրջանակներում կլինեն նման քնարկումներ:

«ԵԽ Արտաքին կապերի հանձնաժողովը նոր զեկույց է նախապատրաստում՝ Արևելյան գործընկերության հետ կապված, որտեղ, իմ ունեցած տեղեկատվությամբ, կա նաև անդրադարձ ակնկալիք փաստաթղթի ստորագրմանը»,- ասաց նա:

Թե ինչո՞ւ չի հրապարակվում պայմանագրի փաստաթուղթը, Ա.Աշոտյանը նշեց, որ դեռ կատարվում են որոշակի խմբագրական աշխատանքներ, որոնք տեխնիկական բնույթի են: Նրա կարծիքով` փաստաթուղթը հասանելի կլինի պատեհ պահի:

Անդադառնալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում նախատեսվող Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը տարածքային ամբողջականության վերաբերյալ` Ա.Աշոտյանը նշեց, որ Վրաստանի քաղաքականությունն այդ բնագավառում թելադրված է բացառապես իրենց` Աբխազիայի և Օսիայի խնդիրներով, և այդպիսի քաղաքականություն վարում են 90-ականից սկսած Վրաստանի բոլոր իշխանությունները: Աշոտյանը կարևորեց, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգը կախված լինի երկկողմ, ոչ թե՝ երրորդ երկրների ազդեցությունից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս