Ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ հաջորդ տարի ձեւավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը), եւ այսպիսով ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն:

Այս հեռանկարը երեկ չի բացառել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարեւորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Երբ ՀՀԿ-ն համապատասխան իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք»:

Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ժողովրդի ընդվզման մասին էլ նա ասել է. «ժողովուրդը ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930