Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։

«Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը:

Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է։

Թե ինչու` չի մեկնաբանել։

Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը. առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու:

Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը: Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին` ոչ ձեն, ոչ ծպտուն:

Ի դեպ, այս անգամ Սերժ Սարգսյանը ծերերի հետ ԳՄ-ից հետո ավանդական «տետ ա տետ» հանդիպումներ չի ունեցել՝ շտապելիս է եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս