Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի ևս մեկ զույգ է ձերբակալվել
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Սեպտեմբերի 10-ին ձերբակալվածներից մեկը երկրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել, սակայն մյուսը շարունակում է գտնվել անազատության մեջ:
Խնդրի առնչությամբ խոսել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, ով ևս մեկ անգամ նախազգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիներին: «Դա կարող է պատահել Թուրքիա մեկնել պատրաստվող ցանկացած անձի գլխին: Սա ցավալի իրականություն է»,- ասել է խոսնակը:
Գերմանիայի ԱԳ նախարարության տվյալներով՝ Թուրքիայում ձերբակալված է այդ երկրի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը ձերբակալված են քաղաքական շարժառիթներով: