![](/banners/BeFunky-design.jpg)
Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՊՆ-ում. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/Movses-Hakobyan2.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, եւ փոխարենը կնշանակվի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:
Մ. Հակոբյանը իր մտերիմների շրջապատում ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքը անարդար է: Եւ որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլերով ի ցույց է դնել, որ զինվորական հարցերում որոշում կայացնողը ինքն է, այլ ոչ թե Վ. Սարգսյանը, որը կարող է զուտ ներկա գտնվել որեւէ նիստի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: