Կուբայում տասը մարդ է զոհվել «Իրմա» փոթորկի հետևանքով
Կուբայում տասը մարդ է զոհվել անցած շաբաթվա վերջին երկրում մոլեգնած «Իրմա» փոթորկի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Կուբայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբը:
«Կուբայի տարածքով «Իրմա» ավերիչ փոթորկի անցնելուց հետո մինչ այժմ տեղեկատվություն է ստացվել Հավանայում եւ Մատանսասի, Կամագուեյի եւ Սիեգո դե Ավիլայի նահանգներում տասը մարդու զոհվելու մասին»,-նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կուբա հասնելուց առաջ փոթորկը մի քանի օր մոլեգնում էր Կարիբյան ավազանի տարածաշրջանում՝ մեծ վնաս հասցնելով Պուերտո Ռիկոյին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի կազմի մեջ մտնող կղզիներին: Կարիբներում «Իրմա»-ն ընդհանուր առմամբ 38 մարդու կյանք է խլել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: