Շվեյցարիայում շուրջ 30 մարդ է տուժել երկու գնացքների բախումից
Շվեյցարիայում երկու գնացքներ են բախվել Ուրի կանտոնի Անդերմատ բնակավայրի շրջանում: Ինչպես հայտնել է Blickсо թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, միջադեպի հետեւանքով տուժել է շուրջ 30 մարդ:
Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Անդերմատի կայարանում այն բանից հտո, երբ լոկոմոտիվը շարժակազմի մի ծայրից տեղափոխվել Է մյուսը: Դրա համար այն դուրս է եկել զուգահեռ ուղեգիծ, որտեղ գտնվում էր մեկնելու պատրաստվող մեկ այլ գնացք: Բախման հետեւանքով վնասվածքներ է ստացել չորս վագոն:
Միջադեպի ստույգ պատճառները հայտնի չեն, հետաքննությամբ զբաղվելու են Տրանսպորտում անվտանգության վարչության մասնագետները: Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ եւ շտապօգնություն: Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ինչ չափով են տուժել ուղեւորները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: