Թրամփը մեկ տարով երկարաձգեց ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 11-ին մեկ տարով երկարաձգել Է արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել Էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո:

«Ահաբեկչական սպառնալիքը, որը հանգեցրեց 2001 թվականի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանման, պահպանվում Է,- ընդգծել Է վարչակազմի ղեկավարն ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ծանուցման մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:- Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրության գործողությունը շարունակվի նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»:

Արտակարգ դրության սահմանումը նախագահին տալիս Է լրացուցիչ որոշ իրավաբանական լիազորություններ, որոնցից նա կարող Է օգտվել ցանկացած պահի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս