Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:
Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը գիտնական է, այլ ոչ թե քաղաքագետ կամ աշխարհաքաղաքական վերլուծաբան, մյուս կողմից էլ՝ իրեն թույլ չի տա նման երկարաժամկետ կանխատեսումներ անել, այլ կարող է 2-3 տարվա կանխատեսումներ անել։ Ըստ այդ վերլուծությունների՝ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ընթացքը կախված է նավթի և գազի գներից, որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության առնվազն երեք կարևոր տնտեսությունների վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս. «Եթե նավթային դինամիկան դրական լինի, դա դրական անդրադարձ կունենա ՀՀ տնտեսության վրա, և հակառակը՝ ինչպես դա տեղի ունեցավ 2015-2016-ին»։
Շնաձուկը Ավստրալիայի հյուսիս արեւելքում մոլեգնած «Դեբի» ցիկլոնի առաջացրած հեղեղման զոհն է դարձել։
«Շատ քիչ մարդիկ կան Թուրքիայում, ովքեր իսկապես հոգ են տանում այն մարդկանց համար, ովքեր էթնիկ թուրք չեն: Շատ թուրքեր չեն մտածում ժողովրդավարության մասին: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին, ու դա նրանց պարզապես չի մտահոգում: Դուք պետք է դադարեցնեք Թուրքիան Արևմուտքի երկրների հետ համեմատելը, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունները մարդու իրավունքներն ու հանդուրժողականությունը համարում են կարևոր արժեք: Թուրքիայում այս ամենը հաճախ դիտվում է որպես թուլության նշան»:
«Չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առևտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա։
«ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը որևէ խնդիր չեն ունենալու խորհրդարան անցնելու: «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների, ՀՅԴ, ՀՎԿ կուսակցությունների հնարավորությունները 50/50 տոկոս եմ գնահատում: Դրանց հիմնական նպատակն է լինելու հաղթահարել նվազագույն շեմը»,- ասաց Բադալյանը:
«Երբ Բալկաններում բաց է մնում հարցը, այն այստեղ է հրավիրում ազգայնամոլական վիրուսը։ Դա այսօր մենք տեսնում ենք նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր հատվածներում»։
««Ելք»-ը երիտասարդ ու ամբիցիոզ քաղաքական գործիչների ու մտավորականների թիմ է, որը հույս է ներշնչում: Ես կարևորում եմ նրանց բակային հանդիպումները, ինչի շնորհիվ նրանք անմիջական կապ հաստատեցին ընտրողների հետ»,- ասաց քաղաքագետը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հրաժարվել է իր մանդատի երկարաձգման մասին հարցից պատասխանելուն:
Իսրայելը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայր կառուցելու ծրագիրը:
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Արարատի մարզի ընտրատեղամասերում իրենց ընտրությունը կկատարեն 221 հազար 407 քաղաքացի: Ընտրողներից 69 հազար 237-ն Արտաշատի տարածաշրջանից են, 76 հազար 306-ը՝ Արարատի եւ 75 հազար 864-ը՝ Մասիսի:
Մոսկվայի կենտրոնում կողոպուտի փորձի ընթացքում կիրառվել է տրավմատիկ ատրճանակ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մարտի 31-ին հնչեցրած հայտարարություններին:
«Ամերիկայի շահերից է բխում գլոբալ գործընթացներին մասնակցությունը, քանի որ երկրի ներսում մեր անվտանգությունն ու բարգավաճումը կապված են արտերկրում տնտեսական եւ քաղաքական առողջ մթնոլորտի հետ»:
Դելենտրեն համապատասխան նամակով դիմել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնի վաճառակետերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով շապիկներ են հայտնվել:
Ռուս զբոսաշրջիկների շրջանում մայիսյան տոներն անցկացնելու հարցում առաջատար երկրներն են Հայաստանն ու Վրաստանը:
Դիտարկմանը, որ թեև նամակներն անձնապես Գ.Ծառուկյանին են ուղվել, բայց արդյոք նա կկարդա՞ դրանք, Ի.Տոնոյանը պատասխանեց. «Կարդում ենք մենք, կարդում է բազմաթիվ նամակներ նաև պարոն Ծառուկյանը, որոնք իրեն անձամբ են փոխանցվում, բայց նամակների համառոտ նկարագիրը նրան ներկայացվում է պարբերաբար, այսինքն՝ կոնտակտային տվյալներ և նամակի հակիրճ բովանդակություն»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գտնում է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստերը դժվար են, սակայն այն անհրաժեշտ է անցկացնել կողմերի միջև տարակարծությունները քննարկելու համար:
Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն, ով Հայաստան է եկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ իրենց Հայաստանում մերժել են հավատարմագրել՝ որպես դիտորդական կազմակերպություն:
Ավարտվեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները։ Երկու օր հետո քաղաքացիներն ընտրելու են նոր խորհրդարան, որը միայն խորհրդարանի ընտրություն չի լինելու։ Ապրիլի 2-ի ընտրությունները կանխորոշելու են նաև նոր վարչապետի ու նոր կառավարության ձևավորումը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։
Սենատի անդամները դաշնային հետախուզությանը կոչ են արել այդ գործունեությունը ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում և պարզել արդյոք խախտումներ կան, թե ոչ:
«Ես առաջին հերթին՝ օրենքի գերակայություն կպարտադրեի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով և գնահատելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի տակ են պահում մեկուսարանի մենախցում:
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունն ստացել է Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման խնդրագիրը, որն ստորագրել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:
«Եթե չես հետաքրքրվում, ասում են՝ չես հետաքրքրվում, եթե հետաքրքրվում ես, ինչպես մի քանի օր առաջ մի խումբ երիտասարդներ ասացին, որ այստեղ չեք ապրում, հարկ չեք վճարում, ձմեռը չեք տեսնում, ի՞նչ գործ ունենք։ Բայց Այվազովսկին Արարատը չի տեսել, երբ նկարել է, կամ Քըրք Քըրքորյանը չի ապրել Հայաստանում, որ այսքան հովանավորել է, այս հասկացողությունը ևս պետք է փոխվի հայաստանցիների և Սփյուռքի միջև»,- ասաց սցենարիստ Էրիկ Նազարյանը։
«Ցանկանում ենք, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին օգտակար դառնա»,- այսօր այս մասին «Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսատանի հետ համագործակցության առթիվ: