«Ալիևի հայտարարությունները միտված են սեփական ժողովրդին նոր արկածախնդրության մեջ ներքաշելուն». Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մարտի 31-ին հնչեցրած հայտարարություններին: Ի պատասխան այդ հայտարարությունները մեկնաբանելու «Aysor.am» կայքի խնդրանքին, Քոչարյանը հայտարարել է.

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից և այլախոհների անդադար հետապնդումներից:

Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90­ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները և սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031