«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք». Բարբարա Սթրեյզանդը միացել է «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին
Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:
«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ», Instagram-ում հրապարակած հոլովակում ասել է Սթրեյզանդը:
Ավելի վաղ արշավին միացել են հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին, հայտնի երաժշիտ Էլթոն Ջոնը: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է
դարձել նրա մահվան օրը: Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն:
Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայածառկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար։