Բաժիններ՝

Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ևս մեկ բնակավայր կկառուցի

Իսրայելը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայր կառուցելու ծրագիրը: Ինչպես հաղորդում է BBC­-ն, այն կդառնա վերջին 20 տարում Արևմտյան ափին Իսրայել կառուցած միակ նոր բնակավայրը:

Որոշումը միաձայն ընդունել է Իսրայելի անվտանգության կառավարությունը: Բնակավայրը տեղակայվելու է «Գյուլաթ Սիոն» բլրի վրա` պաղեստինյան Նաբլուս քաղաքի մոտակայքում: Նոր վայրում բնակություն կհաստատեն 40 ընտանիքներ:

Պաղեստինը պաշտոնապես դատապարտել է Իսրայելի այդ քայլը և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել այս հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031