Բաժիններ՝

Ավստրալիայում շնաձուկը հեղեղման զոհ է դարձել

Շնաձուկը Ավստրալիայի հյուսիս ­ արեւելքում մոլեգնած «Դեբի» ցիկլոնի առաջացրած հեղեղման զոհն է դարձել։

Գիշատիչը մտել է ջրով ողողված տարածք, բայց չի կարողացել օվկիանոս վերադառնալ, երբ հեղեղումը հետ է քաշվել: Տեսագրությունը հրապարակել է BFMTV­-ն:

Կենդանուն, որի երկարությունը շուրջ մեկ մետր է, տեղացի բնակիչները հայտնաբերել են Քվինսլենդի նահանգի գյուղական ճանապարհներից մեկին՝ օվկիանոսի ափից հեռու:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ է հայտարարել: Անցած երկու օրվա ընթացքում երկրի արեւելքում անդադար տեղատարափ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է շատ գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով Լիսթեր, Չինդերա, Մուրվիլումբա, Քինգսլի, Բինլի քաղաքներում, Գոլդ Քոստի մի շարք շրջաններում վերջին 24 ժամում տեղացել է ավելի քան 400 միլիմետր անձրեւ եւ տեղի են ունեցել հեղեղումներ:

Ինչպես հայտնել է Քվինսլենդի կառավարության ղեկավար Անաստասիա Պալաշչուկը, այդ նահանգում մոտավորապես 130 հազար տուն մնում է առանց էլեկտրականության: Քվինսլենդի եւ դրան սահմանակից Նոր Հարավային Ուելսի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչներ տարահանվել են եւ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930