Բաժիններ՝

Մի քանի երկրներ պատրաստ են հրաժարվել «Եվրատեսիլ»-­ից հաջակցություն Սամոյլովայի. EBU

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ղեկավար Ինգրիդ Դելենտրեն Ուկրաինայի իշխանություններին պաշտոնապես ծանուցել է «Եվրատեսիլ­-2017»­-ին մասնակցելուց մի քանի երկրների հրաժարվելու մտադրության մասին Ուկրաինայի անվտանգության խորհրդի (ՈւԱԽ) կողմից երկիր ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման պատճառով:

Այդ մասին հայտնել է oikotimes.com ռեսուրսը, որը մասնագիտանում Է մրցույթի վերաբերյալ նորությունների լուսաբանման բնագավառում:

Դելենտրեն համապատասխան նամակով դիմել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:

«Եթե դուք հաստատեք մուտքի արգելքը (Սամոյլովայի համար), դա որոշակիորեն խիստ բացասաբար կազդի Ուկրաինայի միջազգային համբավի վրա»,-­հայտարարել է Դելենտրեն:

Ինչպես գրել է EBU-­ի ղեկավարը, միության առանձին անդամ երկրներ քննադատել են Յուլյա Սամոյլովային «Եվրատեսիլ»­ին չթողնելու ՈւԱԽ-­ի որոշումը եւ հայտարարել, որ կարող են հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

Նաեւ Դելենտրեն չի բացառել, որ ապագայում Ուկրաինային կհեռացնեն կազմակերպության միջոցառումներին մասնակցելուց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս