
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումները դժվար են, բայց անհրաժեշտ». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գտնում է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստերը դժվար են, սակայն այն անհրաժեշտ է անցկացնել կողմերի միջև տարակարծությունները քննարկելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ստոլտենբերգն այդ մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
«Իհարկե, երկխոսությունը դժվար է: Երեկ տեղի է ունեցել շատ դժվար քննարկում, օրինակ, Ուկրաինայի հարցով: Բայց մենք հասել ենք որոշ առաջընթացի, օրինակ, կանխատեսելիության, թափանցիկության հարցերով»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով, այն, որ ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին հաջողվել է կազմակերպել չորս հանդիպում երկու տարվա ընդմիջումից հետո, արդեն մեծ քայլ է դեպի առաջ: