Բաժիններ՝

Շվեյցարիայում «սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկներ են հանվել վաճառքի

Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնի վաճառակետերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով շապիկներ են հայտնվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-­ը:

Շապիկների վրա նկարից բացի տեղ է գտել անգլերենով Kill Erdogan (Սպանիր Էրդողանին) գրությունը:

Շվեյցարիայի մայրաքաղաք Բերնում Թուրքիայում սպասվելիք հանրաքվեի շուրջ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցների կազմակերպած «ոչ»­ի ակցիայի ժամանակ ցուցարանները բարձացրել էին Էրդողանի նկարով մի պաստառ, որի վրա նույնպես գրված էր եղել «սպանիր Էրդողանին»:

Ցույցի ժամանակ տեղ գտած պաստառին հաջորդել է «Սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկների տարածումը: Այդ դեպքի հետ կաված Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆֆները կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս