«Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:
Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը:
Թեև համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:
Ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները, ովքեր գումար են տվել համայնքների ղեկավարներին՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, և ակնկալել են իքս քանակի ձայն ու խաբվել են, այժմ հետ են պահանջում տվածը։
Տևական ժամանակ է, ինչ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար, հնարավոր է, նշանակվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
Ասում են, թե ՀՀԿ-ում նոր «կռիվ է ընկել»: ԱԺ անցած ՀՀԿ-ականները փորձում են ամեն ինչ անել, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրենց ձեռքն անցնի:
Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով:
Խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերին հետաքրքրում է ոչ այնքան առկա դասավորությունների հարցը, որքան այն, թե ինչ պատկեր կլինի իշխանությունում 2018-ից հետո: Այսինքն, ճիշտ այն ժամանակ, երբ կավարտվի նախագահի լիազորությունների ժամկետը, իսկ երկիրը լիովին «կմխրճվի» կառավարման խորհրդարանական համակարգի մեջ։
Խորհրդարանի նոր ղեկավար Կարեն Դեմիրճյանը ընտրվելու առաջին իսկ րոպեներից կարգուկանոն է հաստատում դահլիճում՝ պատգամավորները դահլիճից պետք է դուրս գան միայն այն դեպքում, եթե, իր բառերով, բան-ման պետք լինի:
Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչև 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին։ Ինչպես պատմել է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ է գտել 49 կինոժապավեն:
Ճապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով):
Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»:
Ռուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը:
Պաշտոնական Դամասկոսը բարձր է գնահատում Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն ամերիկյան ագրեսիայի նկատմամբ:
Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են:
Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփը չէ կայացնում որոշումներ:
Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում:
«Բեսլանի մայրեր» կոմիտեն ընդհանուր առմամբ գոհ է Բեսլանի ահաբեկչության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր փաստերն են մանրամասն քննվել:
«Քանի որ սա չկա, գալիս է պահ, երբ ամեն ընտրող մտածում է, որ, եթե իր կարիքը թեկնածուն ունի 5 տարին մեկ, պետք է փորձել առավելագույնը պոկել նրանից»։
Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին:
Փարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վաղը ժամը 10-ին Սահմանադրական դատարան կներկայացնի հայց՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Սա նոր դարաշրջան է: Սա Թրամփի դարաշրջանն է: Անօրինականությունը, մեր երկրի օրենքների շրջանցումն ու ձերբակալման և ազատ արձակման նախկին քաղաքականությունն ավարտված է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Ջեֆ Սեշընզը։
«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբի քննարկման հերթական թեման Երևանի ավագանու ընտրություններն են:
Ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է, իսկ վրան հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում: