
«Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգեւորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ եւս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է:
Հաշվարկը հետեւյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով եւս մեր գործը կհեշտանա, եւ կունենանք 62-63 տոկոս ձայն»,- ասացին ՀՀԿ-ից:
Հիշեցնենք, որ Երեւանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: