Մաքսատուրքից ազատման արտոնություն կստանան 3 ընկերություններ

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տալ 3 ընկերությունների։

Մասնավորապես՝ «ՖԵՆՍԻ» ՍՊ ընկերությունը Չինաստանից և Թուրքիայից ներմուծում է շուրջ 20 մլն դրամ արժողությամբ կիսաթանկարժեք քարեր՝ ցիրկոն, սադափ, օնիքս, ագաթ, մարգարիտ և պոլիեստեր լաք, որն օգտագործվելու է ոսկերչության ոլորտում։

«ԱՅ ՊԼԱՍՏ» ընկերությունը ներմուծում է դեղագործության ոլորտի հումք՝ մոտ 15.7 մլն դրամ արժողությամբ։ «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲ ընկերության կողմից ներմուծվող 247.9 մլն դրամ արժեքով սարքավորումն օգտագործվելու է դեղագործության ոլորտում։ Այս ընկերությունների կողմից ներմուծվող հումքը չի ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930