
Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից: Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու:
Հիշեցնենք, որ Արզաքանցյանը, ում տարբեր կեղծիքներով հաջողվեց գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, շատ քիչ ձայն էր հավաքել Գեղարքունիքի մարզում: Նա ընտրություններից հետո «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ շոկի մեջ է, թե ինչպես գավառցիները, որոնց համար ինքը ոչ մի բան չի խնայել, իր հիմնադրամով օգնել է բոլորին, գնացին «ցիգանների պես փող վերցրին ու ընտրեցին փող բաժանողին»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: