«Ողջ թիմը փնտրում է պատգամավոր Հարություն Կարապողոսյանին». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե խորհրդարանի դաժան ընտրություններից հաղթանակած դուրս եկած թեկնածուներից ոմանք գլխապտույտ ուրախության մեջ են, ապա ոմանք անհետացել են ասպարեզից։ Երեւանի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին, ապրիլի 3-ից հետո փնտրում են ողջ թիմով, շտաբի պետերով, ընտրությունների «տասովշչիկներով»։

Բանն այն է, որ ընտրարշավի ժամանակ առանձնահատուկ ջանք չթափած թեկնածուն, որը նույնիսկ Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները բավարար չափով չի հոգացել, թիմակիցներին խոստացել էր, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որեւէ մեկի հետ։

«Առանց այն էլ մատը մատին չխփելով՝ Սնխչին Պիստ Արմենի շնորհիվ պատգամավոր դարձավ, գոնե մեր ծախսած գումարները վերադարձնի, շտաբների վարձակալության փողերը»,- դժգոհեց նրա համար աշխատած ՀՀԿ-ականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս