Բաժիններ՝

Հրաբխի ժայթքումը անօդաչու սարքով նկարահանել են մոտ տարածությունից

Քեմբրիջի համալսարանի հրաբխագետներին հաջողվել է հրաբխի ժայթքումը խոշոր պլանով նկարահանել անօդաչու թռչող ապարատի միջոցով: Համապատասխան տեսագրությունը հրապարակված է ուսումնական հաստատության YouTube­-ալիքում։

Քանի որ հրահեղուկ ապարների արտանետման ժամանակ օդ է ընկնում թունավոր եւ տաք գազերի խառնուրդ, վտանգավոր է հրաբխային ակտիվությունը դիտել անմիջական մերձակայքում: Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողներն օգտագործել են անօդաչու թռչող ապարատ:

Այն բարձրացել է Ֆուեգո եւ Պակայա գործող հրաբուխների գագաթների մոտ, որոնք գտնվում են Կենտրոնական Ամերիկայում՝ Գվատեմալայի տարածքում: Դա գիտնականներին թույլ է տվել գրանցել արտանետումներ, որոնք այլ կերպ չէին կարող նկատելի լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս