Գագիկ Ջհանգիրյանը՝ իրեն պաշտոն առաջարկելու մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Փաստի» հարցին ի պատասխան չհստակեցրեց՝ իրեն առաջարկ եղե՞լ է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ. «Էդպիսի լուրեր պարբերաբար մամուլում գրում են, վերաբերվեք փիլիսոփայորեն»:

Նշենք, որ մամուլում լուր էր տպագրվել, որ ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ու այդ կոնտեքստում Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն: Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձևավորմանը մասնակցելու են թե՛ դատավորները, թե՛ Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930