ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմին նվիրված արտահերթ նիստը պլանավորված է դեկտեմբերի 21-ին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին: Այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի իրազեկ մի աղբյուր:
Տասներորդ հատուկ նստաշրջանի անցկացումը դեկտեմբերի 18-ին պահանջել են ՄԱԿ-ին առընթեր Եմենի մշտական ներկայացուցիչը, Արաբական խմբի նախագահ Հալեդ ալ Եմանին եւ ՄԱԿ-ին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի նախագահ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության ընթացքում վետո դրեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ ուղղված բանաձեւի նախագծի վրա:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմին նվիրված հատուկ նիստը պլանավորված է դեկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: