
Աշխարհում աճում է միգրանտների թիվը

Աշխարհում շուրջ 258 մլն մարդ միգրանտներ են: Նրանց թվաքանակը 2000 թվականից ավելացել է 49 տոկոսով: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի հաշվետվության մեջ:
Հետազոտության մեջ նշվում է, որ աշխարհում այն մարդկանց բաժինը, որոնք միջազգային միգրանտներ են, 2000 թվականի 2,8 տոկոսից 2017 թվականին հասել է 3,4 տոկոսի: Ընդ որում՝ բարձր եկամուտներով երկրներում ապրող միգրանտների բաժինն այդ ժամանակաշրջանում 9,6 տոկոսից հասել է 14 տոկոսի:
Առավել մեծ թվով միգրանտներ՝ 48,9 մլն մարդ կամ բոլոր միգրանտների 19 տոկոսն ապրում է ԱՄՆ-ում: Սաուդյան Արաբիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ապրող միգրանտների թիվը հասնում է 12 միլիոնի յուրաքանչյուր երկրում, իսկ Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների թվաքանակը կազմում է 9 միլիոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: