
Սահակաշվիլին խոստանում է բողոքի ակցիաները վերսկսել ամանորյա տոներից հետո

«Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները՝ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կշարունակվեն ամանորյա տոներից հետո:
Այդ մասին Սահակաշվիլին դեկտեմբերի 19-ին հայտնել է լրագրողներին: «Մենք մեր բողոքի ակցիաների ընդմիջում ենք հայտարարում ամանորյա եւ Սուրբծննդյան տոների շրջանում: Դա միայն դրա հետ է կապված»,-ասել է նա:
Սահակաշվիլին գանգատվել է այն բանից, որ Կիեւում իր կողմնակիցների յուրաքանչյուր խոշոր ակցիան ուղեկցվում էր սադրանքներով: Այդ կապակցությամբ, ասել է կուսակցության առաջնորդը, «Շարժումը» մտադիր է առաջնորդվել «սադրանքներից պաշտպանվելու հստակ մեխանիզմով»:
Սահակաշվիլիի կողմնակիցներն ամեն կիրակի ակցիաներ են անցկացնում հոկտեմբերի 17-ից: Բողոքի մասնակիցների գլխավոր պահանջը երկրի նախագահ Պյոտր Պորոնշենկոյի պաշտոնաթողությունն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: