Բաժիններ՝

Թուրքիան կրկին ճանաչվել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:

Համաձայն նոր զեկույցի՝ 2017 թվականի ընթացքում Թուրքիայում 42 լրագրող տարբեր մեղադրանքներով շարունակում է բանտում մնալ:

Այս ցուցանիշով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից:

Ձերբակալված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում են Սիրիան, Իրանը և Վիետնամը:

Ընդհանուր առմամբ, անցնող տարվա ընթացքում ողջ աշխարհում սպանվել է 65 լրագրող և ԶԼՄ աշխատակից, բանտարկվել են 326-ը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2017 թվականի ապրիլին հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս»-ում Թուրքիան 180 երկրի շարքում ընդամենը 155-րդն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031