
Նարիան-Մարում կործանվել է Ան-2 ինքնաթիռը, զոհվել է չորս մարդ

Նախնական տվյալներով՝ չորս մարդ է զոհվել ՌԴ Նենեցական ինքնավար օկրուգում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի Արխանգելսկի մարզի եւ ՆԻՕ-ի քննչական վարչությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նշվում է, որ Ան-2 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Նարիան-Մար քաղաք-Խարուտա ավան երթուղով, ժամը մոտավորապես 10:30-ին կոշտ վայրէջք է կատարել Նարիան-Մարի օդանավակայմանում: Ինքնաթիռում եղել են անձնակազմի երկու անդամները եւ 11 ուղեւորներ:
«Նախնական տեղեկատվության համաձայն, տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ինքնաթիռում գտնվող 13 անձինք, այդ թվում՝ զոհվել է չորս մարդ: Զոհվածների եւ տուժածների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: