ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում:
Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է, որ իր պաշտոնը կթողնի 2018 թվականի ապրիլին:
Գերմանիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղյակ են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության մասին, համաձայն որի Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, մահափորձեր են նախապատրաստվում Թուրքիայից այդտեղ հաստատված անձանց, մասնավորապես՝ հայերի և ալևիների նկատմամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ին՝ Սուրբծննդյան տոնի արձակուրդից առաջ կայացած իր վերջին նիստում չի քննարկել նույն օրը Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագիծն այն նահանգներին եւ շրջաններին օգնություն ցույց տալու համար 81 միլիարդ դոլար հատակացնելու մասին, որոնք այս տարի տուժել են փոթորիկներից եւ անտառային հրդեհներից։
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի լույս 22-ի գիշերն արտահերթ լիագումար նիստում հաստատել է նախարարների կաբնիետի կազմը եւ կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագիրը։
Կատալոնիայի անկախության կողմնակիցները, որոնք մտնում են Կատալոնիայի ազգային ասամբլեայի կազմի մեջ, տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունների արդյունքներն ընդունել են ցնծությամբ, դիսկոտեկով եւ խամոնի ու պանրի խորտիկներով՝ գինով ու գարեջրով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ամերիկացի զինվորականներg Աֆղանստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի վերացվել ահաբեկչության սպառնալիքը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային ընրություններում անկախության կողմնակիցների հաջողությունից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը:
Զինված ուժերի զարգացումը ԿԺԴՀ-ին թույլ է տվել դառնալ մի պետություն, որն ունակ է անմիջականորեն միջուկային սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգներին:
Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցուցարարների վրա հարձակված երկու թուրք ընդունել են իրենց մեղքը:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։
Չնայած Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայում վերջերս միակողմանի հայտարարեց հաղթանակի մասին, Սիրիայի ներսում իրավիճակն իրականում դեռ հեռու է հաղթանակից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանից նկատողություն չի ստացել ո՛չ խմբակցության գծից շեղվելու, ո՛չ իր հայտարարությունների համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյներն են պնդում` «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի «աստղ» (մարզպետ- նախարար-ԱԺ հանձնաժողովի նախագահ), այժմ «գործազուրկ» Վարդան Այվազյանին հարցրինք՝ բա էդքան բուռն կյանքից հետո չե՞ք ձանձրանում: «Չեմ ձանձրանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) չի բացառում իր վերադարձը քաղաքական դաշտ․ «Կարող է մեկ քայլ առաջ կամ հետ անենք, մի րոպե հետո ընկնենք մեռնենք: Բոլորիս է դա վերաբերում:
ՀՀԿ-ն 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով որևէ պաշտոնական քննարկում չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը կարող են համագործակցել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի հարցերում, ինչը կարող է օգտակար լինել բոլորի համար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:
«Ռուսաստանն այս գոտին դիտարկում է իր հետաքրքրությունների գոտի, հենց այդ պատճառով էլ նման քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, զենքի առևտուրը դրա մի մասն է: Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը»,- ասաց Ֆելգենգաուերը:
Ֆրանսիացիների մեծամասնությունը երկրում եւ աշխարհում տեղի ունեցած ահաբեկչական գրոհները համարում են անցնող 2017 թվականի ամենակարեւոր իրադարձությունները:
Հարավային Կորեայի հարավային հատվածում գտնվող Յեչեոն քաղաքի մարզասրահներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 29 մարդ, շատերը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Սիրիայի իշխանությունները պլանավորում են նոր օդանավակայան կառուցել Դամասկոսում, որը կփոխարինի գրեթե 50 տարի առաջ կառուցված հին օդանավակայանին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է անդրադառնալ այդ հարցին, եթե այլ քաղաքական ուժերը նման ցանկություն հայտնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Կատալոնիայի ազգային ասամբլեան, հասարակական կազմակերպություն, որը միավորում է Կատալոնիայի անկախության կողմնակիցներին, տարածաշրջանի խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններում ձայների այլընտրական հաշվարկ է կատարելու:
ՀՀԿ-ն դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, սակայն այդ աշխատանքի արդյունքներն ամփոփելու և գնահատականներ տալու հարցում չի շտապելու: