![](/banners/BeFunky-design.jpg)
Արաբական կոալիցիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռ է կալանել
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/916683.jpg)
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
Այդ մասին դեկտեմբերի 19-ին հաղորդել է «Ալ Արաբիա» միջարաբական հեռուստաալիքը: Կոալիցիայի տվյալներով՝ հրթիռը ոչնչացվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադից հարավ ընկած շրջանում: Նոյեմբերին Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանության ուժերն արդեն կալանել էին Եմենից էր Ռիադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռը:
Դրա բեկորներն այն ժամանակ ընկել էին սաուդյան մարաքաղաքից հյուսիս ընկած անապատային տեղանքում՝ չազդելով օդային հաղորդակցության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: