Ինչո՞ւ «ծառուկյանականները» 2015-ից հետո չեն քննադատում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ամեն կերպ փորձեց խուսափել պատասխանից, թե ինչու իր թիմակիցները չեն քննադատում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը:

«Մենք անձերի մասին բամբասանքով, մենք անձերի քննադատությամբ չենք զբաղվում: Մենք զբաղվում ենք երևութաբանությամբ,- հայտարարեց նա և հավելեց,- Բավական է, որ երկրի փրկությունը տեսնենք անձերի մեջ»:

Նա հրաժարվեց անգամ անդրադառնալ նախկինում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2018թ. չի առաջադրվելու որևէ պաշտոնում, իսկ այսօր մտածում է քաղաքականության մեջ մնալու մասին.

«Ես իրավունք չունեմ ասելու` ինչու է նա նման հայտարարություն արել»:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս