Բաժիններ՝

Լոնդոնի Սիթին Brexit-ից հետո կզրկվի ֆինանսական արտոնություններից

Եվրամիությունը (ԵՄ) չի համաձայնի Մեծ Բրիտանիայի հետ գործարք կնքել միջազգային ֆինանսական կենտրոնի՝ Լոնդոնի Սիթիի վերաբերյալ Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն դեկտեմբերի 19-ին բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում:

«Գոյություն չունի ոչ մի առեւտրական համաձայնագիր, որը վերաբերի բացառապես ֆինանսական ծառայություններին,- նշել է նա:- Այն պարզապես չկա»: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո բրիտանական բանկերը եւ ֆինանսական ընկերությունները «կկորցնեն անձնագրային իրավունքները, որոնք նրանց թույլ են տալիս ազատ աշխատել Եվրամիությունում»: Դա, նրա խոսքով՝ կդառնա այն «կարմիր գծերի» հետեւանքը, «որոնք գծել են անգլիացիներն իրենք»: «Լքելով ընդհանուր շուկան՝ նրանք կորցնում են նաեւ այդ իրավունքները»,- հավելել է նա:

Բառնիեն նաեւ նշել է, որ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ առեւտրական համաձայնությունը կարող է ձեռք է բերվել երկու – երեք տարվա ընթացքում, այնուհետեւ այն պետք է վավերացվի 35 ազգային եւ տարածաշրջանային խորհրդարանների կողմից: Այդ ամբողջ անցումային շրջանում Մեծ Բրիտանիան պետք է խստորեն պահպանի ԵՄ-ի բոլոր կանոնները եւ դրույթները, ներառյալ Բրյուսելում ընդունված նոր օրենքները, կարծում է բանագնացը: Լոնդոնը կարող է այդ ժամանակ պայմանագրեր մշակել մնացած աշխարհի հետ, սակայն, նրա կարծիքով, դրանք չեն կարող ուժի մեջ մտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս