«Շաբաթներ առաջ ստորագրված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է»

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը։ ՀԽՀ համանախագահ Սաջադ Քարիմը ՀՀ-ԵՄ պայմանագիրը պատմական անվանեց։ Ըստ նրա՝ այն համագործակցության հնարավորություններ է ստեղծում նաև տնտեսական ոլորտում համագործակցության համար, նսև ընձեռում է նոր հնարավորություններ ներդրումների համար։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր գնահատեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը.

«Շաբաթներ առաջ ստորագրված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ փաստաթուղթ է, որը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ»:

Նրա խոսքով՝ Հայաստանը կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև։ Նա կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որն, ըստ նրա՝ ևս մեկ անգամ հաստատում և սատարում է ԵԱՀԿ ՄԽ կողմից ԼՂ խնդրի հանգուցալուծման խաղաղ ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս