
ԱՄՆ-ում աշխարհի ամենամեծ ինքնաթիռը փորձարկել են թռիչքագոտում

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի: Տեսանյութը, որտեղ ցուցադրված է թռչող սարքը, Twitter-ում զետեղել է Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը։
Տեսագրության մեջ երեւում է, թե օդանավն ինչպես է դանդաղորեն շարժվում թռիչքավայրէջքային գոտիով՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը: Դրան ուղեկցում են ավտոմեքենաներ: Սակայն հսկա ինքնաթիռը գետնից այդպես էլ չի պոկվում:
Stratolaunch-ը պլանավորում են որպես օդային հարթակ օգտագործել կրող հրթիռների արձակման եւ ցածր երկրամերձ ուղեծիր բեռներ հասցնելու համար: Ինքնաթիռի թեւերի բացվածքը կազմում է 117 մետր, քաշը՝ 230 տոննա: Ըստ հաշվարկների, այն կկարողանա օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Սպասվում է, որ Stratolaunch-ի առաջին փորձնական թռիչքը կկայանա 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: