Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը. AP

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի դեմ վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Այս թիվը գերազանցում է Պենտագոնի պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ վիրավորվել է 482 զինծառայող։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտնել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել գրեթե 100 ամերիկացի զինվորական։

Ներկայում, ըստ հրապարակված տվյալների, ընդհանուր առմամբ զոհվել է 18 ամերիկացի զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031