Փենսն Աֆղանստանում պատմել է, թե երբ են ամերիկացիները հեռանալու այդ երկրից
Ամերիկացի զինվորականներg Աֆղանստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի վերացվել ահաբեկչության սպառնալիքը:
Այդ մասին, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, որն այցով ժամանել էր այդ երկիր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փենսը չհայտարարված այցով Աֆղանստանում գտնվելու ընթացքում հանդիպել է այդ երկրի ղեկավարության հետ:
«Նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ի զինված ուժերը Աֆղանստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեկընդմիշտ վերջ չենք դրել ահաբեկչական սպառնալիքին մեր երկրում»,- ասել է Փենսը՝ ելույթ ունենալով ամերիկացի զինվորականների առջեւ: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «այդ պայքարում կմնա մինչեւ վերջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: