Դոն Պիպոյի «խաթըր». Ով կլինի «Ծառուկյան» խմբակցությունից ինքնաբացարկ հայտնող պատգամավորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ:

Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով:

Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ համարն է, և եթե որևէ պատգամավոր ինքնաբացարկ հայտնի, պատգամավոր դառնալու հերթը կհասնի Դավթյանին: Մնում է սպասել և տեսնել, թե ով է լինելու խորհրդարանից հեռացողը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031