Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը հաստատեց կառավարության նորացված կազմը

Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի լույս 22-ի գիշերն արտահերթ լիագումար նիստում հաստատել է նախարարների կաբնիետի կազմը եւ կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» ծրագիրը։

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ՝ 17-ը: Վրաստանի նոր կառավարությունում 13 նախարարներ են եւ մեկ պետնախարար՝ 16 նախարարների եւ երկու պետնախարարների փոխարեն:

Ըստ որում միավորվում են մի քանի նախարարություններ: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության գործառույթներն անցնում են էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությանը: Լուծարվում են սպորտի նախարարությունը եւ երիտասադրության գործերի նախարարությունը (դրանց գործառույթները հանձնվում են կրթության եւ գիտության նախարարությանը եւ մշակույթի նախարարությանը): Կառավարության նորացված կազմում կա մեկ նոր նախարար՝ Միխայիլ Չխենկելին, որը կգլխավորի կրթության եւ գիտության նախարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս