ԱՄՆ-ի Կոնգրեսը չհասցրեց մինչև Ամանոր 81 մլրդ դոլար հատկացնել փոթորիկներից ու հրդեհներից տուժածներին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ին՝ Սուրբծննդյան տոնի արձակուրդից առաջ կայացած իր վերջին նիստում չի քննարկել նույն օրը Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագիծն այն նահանգներին եւ շրջաններին օգնություն ցույց տալու համար 81 միլիարդ դոլար հատակացնելու մասին, որոնք այս տարի տուժել են փոթորիկներից եւ անտառային հրդեհներից։
Ինչպես նիստի վերջում հայտնել է Կոնգրեսի վերին պալատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մակքոնելը, հաջորդ անգամ սենատորները կհավաքվեն արդեն միայն հունվարի 3-ին:
Եթե Սենատը հավանություն տար նախաձեռնությանը, ապա ընդհանուր գումարը, որը 2017 թվականին այդ նպատակի համար հատկացվում է համապետական բյուջեից, կկազմեր 133 միլիարդ դոլար:
Սակայն օրինագիծն արգելափակվել է դեմոկրատների կողմից: Նրանց կարծիքով՝ չափազանց քիչ օգնություն կստանա «Մարիա» փոթորկից լրջորեն տուժած Պուերտո Ռիկոն: Ըստ որում փաստաթղթին դեմ են արտահայտվել նաեւ հանրապետականների թվից այն պահպանողականները, ոորոնք առաջարկված գումարը չափազանց մեծ են համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: