«Ինտրիգներ են սարքում». Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանից նկատողություն չի ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանից նկատողություն չի ստացել ո՛չ խմբակցության գծից շեղվելու, ո՛չ իր հայտարարությունների համար:

Նապոլեոն Ազիզյանը կրկին շեշտեց, որ իրենց խմբակցությունում սկզբնական շրջանում պայմանավորվածություն է եղել, որ կողմ են քվեարկելու Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ուստի ինքը կողմ է քվեարկել, հետո քարտուղարություն է գնացել, որպեսզի քվեարկությունը չեղյալ համարի, սակայն չի հասցրել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր հասցեին հնչում են տեսակետներ, թե իշխանությունից գործուղված է, պատգամավորը ասաց․ «Ոնց կարամ գործուղված լինեմ։ Որ գործուղված լինեի՝ էս օրին կլինեի՞, մի բանի տեր էլ մենք կլինեինք, սուտ բաներ են խոսում, ինտրիգներ են սարքում»,- ընդգծեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031