ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել

ՀՀԿ-ն 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով որևէ պաշտոնական քննարկում չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ոչ խմբակցությունում, ոչ կուսակցության գործադիր մարմնում, ոչ էլ խորհրդում այդ հարցը չենք քննարկել: Քաղաքական զարգացումներն ընթանում են, դուք հետևում եք դրանց, երբ մենք այդ հարցը կքննարկենք, դրա մասին կհայտարարենք»,- նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն այդ հարցին բացարձակապես չի անդրադարձել՝ խոստանալով, որ, երբ այդ հարցը քննարկելու որոշում կայացնեն, կկազմակերպեն այնպիսի բաց քննարկում, որի մասին տեղյակ կլինեն և լրատվամիջոցները, և հանրությունը: «Դեպքերից առաջ մի ընկեք, երբ կգա ժամանակը մենք բոլոր մեկնաբանությունները կտանք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս