Բաժիններ՝

Պուչդեմոնը պահանջել է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային ընրություններում անկախության կողմնակիցների հաջողությունից հետո Իսպանիայի իշխանություններից պահանջել է չեղարկել Մադրիդի ուղղակի կառավարումը Կատալոնիայում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Եկել է ժամանակը, որ ոչ միայն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, այլեւ բազմաթիվ այլ մարդիկ ի գիտություն ընդունեն սա… Եվ այսպես, վաղվանից, երբ իրենց աշխատանքը կսկսեն նախարարությունները, 155-րդ հոդվածը պետք է չեղարկվի, բանտարկվածները պետք է ազատվեն, մեզ հարկավոր է ետ վերադառնալ»,- հայտարարել է Պուչդեմոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Նա նաեւ ընդգծել է Կատալոնիայի «օրինական կառավարության» վերադառնալու անհրաժեշտությունը: Ըստ «Ինտերֆաքս»-ի հաղորդման՝ Պուչդեմոնը իր համախոհների հաղթանակը համարել է «ապտակ» Մարիանո Ռախոյին: «Ռախոյը տանուլ տվեց հանրահարցումը, որն ինքն էր ցանկանում:

Իսպանիայի կառավարությունը պարտություն կրեց»,- ասել է նա: «Եվրոպան հետք է հասկանա, որ Ռախոյի առաջարկած լուծումը չի աշխատում: Կատալոնիան ինքը պետք է վճռի իր ճակատագիրը»,- հայտարարել է Պուդեմոնը: Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցությունները, դեկտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով 70 տեղ են ստացել 135 տեղանոց օրենսդիր մարմնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս