Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ն ունակ է միջուկային սպառնալիք դառնալ ԱՄՆ-ի համար». Կիմ Չեն Ըն

Զինված ուժերի զարգացումը ԿԺԴՀ-ին թույլ է տվել դառնալ մի պետություն, որն ունակ է անմիջականորեն միջուկային սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգներին:

Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության սկզբնական կազակերպությունների ներկայացուցիչների ժողովում: «Մեր հանրապետության միջուկային զինված ուժերի սրընթաց զարգացումը վերջին ժամանակներս մեծ ազդեցություն է գործում համաշխարհային քաղաքականության կառուցվածքի եւ ռազմավարական իրադրության վրա:

Մեր հանրապետությունը վերածվել է ռազմավարական պետության, որն ունակ է անմիջական միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ին, եւ աշխարհում ոչ ոք դա չի կարող ժխտել»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Կիմ Չեն Ընը նաեւ ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն այս առաջընթացին կարողացել է հասնել՝ չնայած միջազգային պատժամիջոցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031