Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերին

Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են Բաղդադից անկախության հանրաքվեն անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։

«Ես ուրախ եմ հայտնել, որ անկախության հանրաքվեն որոշվել է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին»,- Twitter-ում գրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին:

Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ հարգում է անկախության հարցը քննարկելու քրդերի իրավունքը, բայց նշել է, որ այժմ լավագույն ժամանակը չէ այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930