ԿԺԴՀ-ն հականավային հրթիռներ է արձակել
ԿԺԴՀ-ն արձակել է մի քանի հականավային հրթիռներ, որոնք անցել են շուրջ 200 կիլոմետր եւ ընկել ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերը: Հարավկորեական բանակի տեղեկատվությամբ՝ հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի արեւելյան ափից:
«Հյուսիսային Կորեան Վոնսանի շրջանից արձակել է մի քանի չճանաչված ռեակտիվ արկեր, ենթադրաբար հականավային հրթիռներ, Ճապոնական ծովի ուղղությամբ»,- մեջբերում է անում Ռյոնհապը Հարավային Կորեայի զինված ուժերի հաղորդագրությունից:
Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ ԿԺԴՀ-ն այս կերպ ցուցադրել է, որ կարող է բարձր ճշգրտության արձակումներ իարականցնել խոշոր ռազմանավերի վրա:
ԱՄՆ-ն վերջին շաբաթներին մեծացնում է իր ռազմանավերի խմբավորումը Կորեական թերակղզու մոտ: Հունիսի 5-ին Սան Դիեգոյից ԿԺԴՀ-ի ափերի մոտ է ուղեւորվել ամերիկյան երրորդ ավիակիրը՝ «Նիմիցը», հաղորդել է BBC-ն: