Բաժիններ՝

Լեյբորիստները պահպանողականներից հետ են մնում ընդամենը մեկ կետով. հարցում

Ընտրությունների նախօրեին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ տարբերությունը կազմում է 1 տոկոսային կետից պակաս, ինչի մասին վկայում են վերջին նախընտրական հարցման արդյունքները, որը կատարել է Survation ինստիտուտը։

Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը: Հարցումը կատարվել է հունիսի 6 – 7-ը՝ Լոնդոնի ահաբեկչական գրոհից հետո:

Survation-ի՝ հունիսի 3-ի հարցումը նույնպես ցույց է տվել մեկ կետի տարբերություն՝ 40 տոկոս 39-ի դիմաց: Մինչդեռ, YouGov-ի վերջին նախընտրական հարցման տվյալներով՝ պահպանողականներին պաշտպանում է 42 տոկոսը, լեյբորիստներին՝ 35 տոկոսը:

Kantar-ի հասարակական հարցումը նույնպես ի հայտ է բերել թորիների առաջատարությունը, բայց ավելի փոքր տարբերությամբ: Այսպես, կառավարող կուսակցության պաշտպանությամբ հանդես է եկել հետազոտության մասնակիցների 43 տոկոսը, իսկ 38 տոկոսը նախապատվությունը տվել է լեյբորիստներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս