Բաժիններ՝

Ադրբեջանի ՊՆ լուսանկարում երևացել է իսրայելական Heron ԱԹՍ-ին նմանվող սարք. razm.info

Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ԱԹՍ-ի մի հատված, որը շատ նման է իսրայելական արտադրության Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին:

Ադրբեջանի կողմից Heron ԱԹՍ-ների ձեռքբերման մասին նախկինում ևս եղել են չհաստատված տեղեկությունները, սակայն սա սարքի ցուցադրության առաջին դեպքն է:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ին Իսրայելից ձեռք է բերել 16 սարքի լիցենզիոն հավաքման թույլտվություն` 300մլն դոլարով։ Նույն աղբյուրի համաձայն՝ սարքերն արտադրվել են 2013-2016թթ. ընթացքում, ամեն տարի՝ 4 միավոր։

Սակայն SIPRI-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանն ընդհանուր գնվել է 5 Heron անօդաչու թռչող սարք։ Գործարքը կնքվել է 2011-ին, մատակարարումն ավարտվել՝ 2013-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ հրապարակմանը կից լուսանկարում պատկերված սարքը որոշակի նմանություններ ունի իսրայելական Heron սարքի միանգամից երկու տարբերակի՝ Heron RPA և Super Heron:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս